Համաշխարհային վարկանիշային ցուցակի տվյալներով, հենց Շվեդիայում կանայք կարող են ինքնադրսեւորվել, կրթություն ստանալ եւ իշխանության շարքերն անցնել, հաղորդում է Myjane հրատարակչությունը:  Համաշխարհային վարկանիշային ցուցակում առաջին հորիզոնականներում ամրապնդվել են սկանդինավյան երկրները: 100-ից 74 միավոր ստացած Շվեդիային  հաջորդում են Դանիան եւ Ֆինլանդիան, որոնք ունեն համապատասխանաբար 73.6 եւ 73.4 միավոր:

Վերլուծության համար չափանիշներ են հանդիսացել կանանց հնարավորությունը՝ հետեւել առողջությանը, կրթություն ստանալ, մասնագիտորեն աճել եւ գումարներ վաստակել: Բացի այդ հաշվի է առնվել նաեւ բռնության եւ սեռական շահագործման մակարդակը, հաղորդում է Russia Today-ը: 

Շվեդիայում միջնակարգ կրթություն ստացած կանանց թիվը գերազանցում ե տղամարդկանց թվին: Նման իրավիճակ է նկատվում նաեւ բուհերում, որտեղ ուսանողուհիներ զբաղեցնում են տեղերի 60 տոկոսը: Կանանց թիվը Շվեդիայի պետական ու մասնավոր կազմակերպություններում ղեկավար պաշտոններում կազմում է 36 տոկոս, իսկ իշխանության կենտրոնական եւ տեղական մարմիններում՝ 64 տոկոս: Եվրոպայում կանանց համար ամենաանհարմար երկրներ են համարվել Բուլղարիան եւ Ռումինիան: