Չինաստանում հակաթմրանյութային զանգվածային ստուգումներ են անցկացվել: Ոստիկանները ձերբակալել են ավելի քան 1800 հոգու, ովքեր զբաղվում են թմրանյութերի վաճառքով՝ տարածողներ, առաքիչներ, խոտաբույսեր աճեցնողներ:
Հատուկ նշանակության գործողությունը անցկացվել է Գուանդուն նահանգում, ինչպես նաեւ Հոնգկոնգում եւ Մակաոում: Ստուգումներ անցկացվել են 2500 բնակարաններում, ակումբենրում մերսման սրահներում, հաղորդում է ՌԲԿ-ն: http://top.rbc.ru
Ձերբակալվածների շարքում ամենակրտսերը 12 տարեկան է, ամենատարեցը՝ 95: Ուժայինները ընդհանուր առմամբ առգրավել են 5 մլն դոլար արժողությամբ թմրանյութ:
Չինական իշխանությունները ակտիվորեն պայքարում են թմրանյութերի վաճառքի դեմ: Այսպես, 2011թ. սեպտեմբերին Հոնգկոնգում առգրավվել է կոկաինի ռեկորդային չափաքանակ՝ 550 կգ քաշով եւ 77 մլն դոլար արժողությամբ:




























