Ամերիկյան կառավարության պաշտոնական ներկայացուցիչները առայժմ չեն կարողանում որոշել, թե իր շահերի համար ինչպիսի գաղտնի նյութեր կարող էր օգտագործել փախստական Էդվարդ Սնոուդենը: Ծրագրավորողը հաջողությամբ շրջանցել է տեղեկատվության սահմանափակ մուտքի իրավունքները պաշտպանող ծրագրերը:
Հակառակորդներին թյուրիմացության մեջ գցելու եւ գաղտնի նյութերին ծանոթանալու փաստը թաքցնելու նպատակով Սնոուդենը գրանցման մատյանից ջնջել է հաշիվները, որոնք թույլ են տալիս տեսնել, թե ինչ տեղեկատվություն է նա տեսել ու ներբեռնել: Այժմ փորձագետները փորձում են գտնել ԱԱԳ-ի էլեկտրոնային համակարգում հաքերի ներկայությունն ապացուցող որեւէ հետք, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով ԱՌ-ին:
Բացահայտումը ցույց է տվել արտաքին գործոնների կողմից Ազգային Անվտանգության գործակալության ցանցի խոցելիությունը:





























