Ճապոնիայում կինն անհավատարիմ ամուսնուն մահանալու աստիճանի է հասցրել՝ ծեծի ենթարկելով սուրճի բաժակով:
Սպանության գործով ձերբակալվածը խոստովանել է իր մեղքը եւ ասել է, որ դա արել է ցասման պահին: «Նա սիրահետում էր մի կնոջ, ում ես ատում էի»,-հայտարարել է նա, փոխանցում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
61-ամյա տիկինը 10 անգամ հարվածել է 70-ամյա ամուսնու դեմքին: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:





























