Ֆլորիդա նահանգի Լա-Բելլ քաղաքից 12-ամյա ամերիկացի Զաքարի Ռեյնան, որը վարակվել էր Naegleria fowleri ամեոբայով, վախճանվել է օգոստոսի 24-ին, փոխանցում է տեղական NBC6 հեռուստաալիքը:
Նրա ծնողները Facebook-ում հաղորդել են, որ որոշել են նվիրաբերել նրա օրգանները: «Չնայած որ Զաքը մահացել է, նա շատ կյանքեր կփրկի»,-գրել են նրանք, փոխանցում է MEDՆովոստին:
Ֆլորիդացի տղան կարող է մահանալ՝ գլխում ամեոբայի պատճառով
Նրա մոտ ախտորոշել են առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ: Այս հիվանդությունը համարվում է շատ հազվադեպ հանդիպող մահացու հիվանդություն: Նրա գլուխը վիրահատել են, սակայն դա փոքրիկի կյանքը չի փրկել:




























