ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Լեյք-Բաթլեր քաղաքի թոշակառուներից մեկը՝ 72-ամյա Գուբերթ Ալլեն-կրտսերը, կրակել է նախկին ծառայակիցների վրա, ինչից հետո ինքնասպան է եղել:
Սկզբում նա եկել է Pritchett Trucking ընկերություն, որտեղ նախկինում աշխատել է եւ կրակել 44-ամյա Դեւիդ Գրիֆֆսոնին: Վերջինս վիրավորվել է որովայնի հատվածում եւ հիվանդանոց հասցվել ծայրահեղ ծանր վիճակում:
Հետո նա ուղեւորվել է ընկերության սեփականատեր 80-ամյա Մարվինի ֆերմա, որտեղ հենց ավտոմեքենայում կրակել եւ սպանել է նրան: Հարձակումից տուժել է նաեւ 66-ամյա Լյուիս Մաբարին, ով օգնել է պարզել հանցագործի անձը, փոխանցում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Դրանից հետո թոշակառուն բարում սպանել է 28-ամյա Ռոնալդո Գոնսալես Դելգադոյին: Տուն վերադառնալով՝ տարեց ամերիկացին ինքնասպան է եղել:




























