Ցյուրիխում պաշտոնապես գրանցվել են սեքս-ինդուստրիայի 245 աշխատակցուհիներ: Արդեն այս ամսվա վերջին նրանցից 30-40-ը կսկսեն աշխատել drive-in համակարգում:

Առաջին 10-ը սեքս-ավտոսրահները կտեղակայվեն ցյուրիխյան երկաթուղու եւ ավտոբանի միջեւ: Տեղական իշխանությունները որոշում են կայացրել օրինականացնել ճանապարհամերձ մարմնավաճառությունը՝ դրանով զբաղվողներին Ցյուրիխի կենտրոնից տեղփոխելու համար:

սեքս-ավտոսրահներում տեղ է լինելու ավտոմեքենայի համար, իսկ դրա կողքին գտնվող փոքրիկ շինությունում հերթապահելու է սոցիալական ծառայության աշխատակիցը: Սակայն ինչպես հաղորդում է Russia Today-ը, որոշումը խորհրդարանում բազմաթիվ վեճերի պատճառ է դարձել: Փորձագետները հաշվարկել են, որ այդ ճանապարհամերձ հասատատությունները բյուջեին կարժենան 1.7 մլն եվրո: