Տեխասից չորսամյա տղան ՃՏՊ է կազմակերպել, որի հետեւանքով զոհվել է նրա 16-ամսեկան հասակի քույրըՎեստմինսթեր քաղաքի բնակիչը մի պահ իր մեքենան թողել է առանց հսկողության: «Մեկ վայրկյան» անց դստերը հայտնաբերել է մեքենայի անվադողերի տակ. երեխաներից մեկի հետաքրքրասիրությունը հանգեցրել է մյուսի մահվանը:

Հետաքննության տվյալներով 4 տարեկան հասակի տղան, վերցնելով մեքենայի բանալիները, նստել է մեքենան, կարողացել է գործի գցել այն եւ, նմանակելով հորը,փոխանցման տուփի բռնակը դրել է չեզոք դիրքի: Այդ պահին նրա քույրը բակում խաղալիս է եղել, հաղորդում է «Ռոսբալտը»:Երեխաների հայրը այդ ժամանակ տանն է եղել եւ իրերն է հավաքել, որոնք պետք է հարազատներից մեկի տուն տաներ: Երբ լսել է շարժիչի ձայնը, դուրս է վազել եւ փորձել կանգնեցնել մեքենան: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ մեքենան կանգ է առել միայն այն ժամանակ, երբ բախվել է հարեւան տան ցանկապատին: