Ղրղըզստանի Իսսիկ-Կուլի շրջանի հիվանդանոց է տեղափոխվել եւս 3 մարդ, որոնց մոտ կասկածում են գեղձուռուցքային ժանտախտ, հաղորդում է Ղրղըզստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 26-ի գիշերը հիվանդանոց է դիմել մի 21-ամյա կին եւ երկու երեխաներ՝ 12 եւ 2 տարեկան: Նրանց մոտ ախտորոշվել են գեղձուռուցքային ժանտախտի առաջնային նախանշաններ, փոխանցում է Tengrinews.kz-ը:

Սարա-Ջազի շրջանում սանհամաճարակաբաններն ու ԱԻՆ-ի աշխատակիցները արդեն ստուգել են 1500 բնակչի: Տեղանքն ախտահանվում է: Մինչեւ օգոստոսի 30-ը այդ շրջանում կարանտին է հայտարարված:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ղրղըզստանում գեղձուռուցցքային ժանտախտից մահացել էր 15-ամյա դեռահաս:

Ղրղըզստանում գեղձուռուցքային ժանտախտից մահացության դեպք է հաստատվել