15-ամյա դեռահասի մոտ հաստատվել է «գեղձուռուցքային ժանտախտ» ախտորոշումը: Վերջինս մահացել էր նախորդ շաբաթ Ղրղըզստանի Իսսիկ-Կուլսկի շրջանում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են հանրապետության առողջապահության նախարարությունից:

Այդ շրջանում «գեղձուռուցքային ժանտախտի» դեմ 22 մարդու են պատվաստել:

Հիվանդության առկայությունը ստուգվել է Իչկե-Ժերգեզ գյուղի 758 բնակիչների մոտ: Նրանցից ոչ մեկի մոտ ժանտախտ չի հայտնաբերվել, փոխանցում է CA-News-ը: