Սարսափելի դեպք է տեղի ունեցել Չինաստանի Շանսի նահանգի Լինֆեն քաղաքում: Մարդկային օրգանների առեւտրով զբաղվողներն առեւանգել են վեցամյա երեխային եւ հանել նրա աչքերը:
China Daily-ն հայտնում է, որ տեղի ֆերմերներից մեկի որդին, որի անունն ըստ տարբեր տվյալների, Սյաո Բինբին է կամ Գուո Բին, ընթրիքին տուն չի վերադարձել:
Մի քանի ժամ որոնումներից հետո տղային հայտնաբերել են ահավոր վիճակում. նրա դեմքն ամբողջովին արյունոտ էր, կոպերը շրջված, իսկ ակնակապիճները՝ հանված: Երեխան թմրանյութերի կամ դեղորայքի ազդեցության տակ է եղել: Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Ըստ բժիշկների՝ հնարավոր չի լինի վերականգնել նրա տեսողությունը, հայտնում է vesti.ru-ն:
Տեղի ոստիկանությունը 100 հազար յուան (16 հազար դոլար) պարգեւավճար է խոստացել երեխային հաշմանդամ դարձրած հանցագործների մասին ցանկացած տեղեկության համար: Ոստիկաններն արդեն հարցաքննել են երեխային. վերջինս պատմել էր, որ իր վրա հարձակվել է արտասահմանյան շեշտադրությամբ խոսող մի կին:
Հայտնի է, որ աչքն ամբողջությամբ չի կարող փոխպատվաստման ենթարկվել, իսկ ահա ծիածանաթաղանթը կենսականորեն անհրաժեշտ է վատ տեսողությամբ հիվանդների համար: Բժիշկները չեն բացառում, որ երեխայի աչքերն առեւանգել են հենց ծիածանաթաղանթի համար: Չինաստանում դրանց պակաս կա դոնորների սակավության պատճառով:



























