Ռումինիայի իշխանությունները խոստովանել են, որ Nabucco West գազատարի նախագիծը տապալվել է եւ արեւմտյան գործընկերներից պահանջել են վերադարձնել նախագծի իրականացման համար իրենց կողմից տրամադրված 23 մլն դոլարը:

Nabucco West-ը Արեւմտյան Եվրոպային պետք է ադրբեջանական գազ մատակարարեր Բուլղարիայի, Ռումինիայի եւ Հունգարիայի միջոցով: Սակայն «Շահ-Դենիզ» կոնսորցիումում գերադասել են Եվրոպայում Nabucco-ի այլ տարբերակ՝ Հունաստանի, Ալբանիայի եւ Իտալիայի միջոցով:

ԵՄ-ն ընդգծում է, որ որոշումը կայացվել է ընկերությունների կոնսորցիումի կողմից, այլ ոչ թե Եվրահանձնաժողովի: ԵՄ-ում միշտ հայտարարել են, որ Բրյուսելի համար նշանակություն չունի, թե որ ուղիով գազը Եվրոպա կհասնի:

Ընդ որում, ավելի վաղ Ռումինիան հրաժարվել էր «Հարավային հոսք» նախագծից՝ մերժելով «Գազպրոմի»՝ կոմերցիոն առումով շահավետ առաջարկները: Հենց այդ պատճառով էլ արձագանքն այդքան կտրուկ էր, նշում է «Կոմմերսանտը»: