Հնդկաստանում կալանավորվել է երկրի ամենաորոնվող հանցագործներից մեկը՝ «Հնդիկ մոջահեդներ» խմբավորման առաջնորդ Յասին Բհաթքալը:

Նա ձերբակալվել է Ութար-Պրադեշ նահանգում՝ Նեպալի հետ սահմանին, Դելի ու Կարնատակա քաղաքների ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:

Ոստիկանության տվյալով՝ «Հնդիկ մոջահեդները» Պունա, Բանգալոր, Հայդարաբադ քաղաքներում մի շարք ահաբեկչությունների, ինչպես նաեւ  Մումբայ մեգապոլիսում 2010թ. 27 մարդու կյանք խլած պայթյունների հեղինակն են:

Խմբավորումը ֆինանսավորվում է Պակիստանի ահաբեկչական «Լաշքար-է-Թայբա» խմբավորման կողմից, որը Հարավային Ասիայի ամենավտանգավոր  եւ խոշոր իսլամիստական կազմակերպությունն է: