Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը ընթացող տարվա հունիսի 1-ի դրությամբ հրապարակել է տեղեկություն մշակելի հողատարածքների վերաբերյալ: Նախաբանում նշվում է, որ անցկացվել է ընդհանուր հաշվարկ, ինչը նշանակում է առավել հավաստի արդյունք, ի տարբերություն ընտրովի հաշվարկի:
Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այս կամ այն մշակաբույսերի աճեցման աշխարհագրությունը, մասնավորապես կարտոֆիլի եւ բանջարեղենի:
Այսպես, կարտոֆիլի մշակման հողատարածքների մոտ կեսը (46 տոկոս) պատկaնում է միայն Գեղարքունիքի մարզին: Տարբեր տեսակի բանջարեղենի մեջ նման կտրուկ կենտրոնացում առկա է միայն լոլիկի աճեցման դեպքու, որի մշակման հողատարածքների միայն 49,6 տոկոսը բաժին է ընկնում Արարատի մարզին, իսկ 32,9 տոկոսը՝ Արմավիրի մարզին:
Նշենք, որ վերջին երկու մարզերը գտնվում են բերրի Արարատյան դաշտում, որի գյուղատնտեսական հողերն այժմ ոռոգման ջրի կարիք ունեն: Այդ հարցի լուծման առթիվ քննարկվում է Սեւանա լճից հավելյալ ջուր բաց թողնելու հարցը:
Հավելենք, որ մշակաբույսերի շարքում լոլիկի մշակմանը հատկացվող հողատարածքները ավանդաբար շատ են, եւ ընթացող տարում դրանք կազմել են գրեթե քառորդ մաս՝ 24,6 տոկոս: Միջին բերքատվությամբ լոլիկը բանջարեղենի մեջ ամենաբարձր ցուցանիշն ունի: Պաշտոնական տվյալներով` անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել էր մեկ հեկտարից 417,9 ցենտներ:
Համեմատության համար հացահատիկի բերքատվությունը նկատելի ցածր է, նշված տարում այն կազմել է մեկ հեկտարից ընդամենը 26,5 ցենտներ, այդ թվում աշնանացան ցորենը՝ 26 ցենտներ, իսկ գարնանացանը ՝ մեկ հեկտարից 25,6 ցենտներ:
Գյուղատնտեսները, ովքեր իրենց չնչին հողատարածքը օգտագործում են ցորից աճեցման համար, դա բացատրում են այսպես՝ հացը խանութում իրենց համար թանկ է, ուստի իրենք են թխում, սեփական ալյուրից: Այդ պատճառով հացահատիկով, ի տարբերություն բանջարեղենի, բերքատվությունը բավական ցածր է: Անցյալ տարի, օրինակ, երկրի գյուղատնտեսությունից իրացվել է միայն 24 տոկոս հացահատիկ:
Հայաստանում նշանակությամբ երկրորդ մթերքը կաղամբն է, որը զբաղեցնում է մշակելի հողերի 15,5 տոկոսը: Նշենք, որ կեսից ավելին (51,6 տոկոս) տեղակայված Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզում: Առաջինը մայրաքաղաքի հարեւանությամբ է, որտեղ էլ իրացնում են երկրի գյուղատնտեսությունից ստացված բերքը, իսկ երկրորդը դրանից բավական հեռու է:
Երորդ տեղում վարունգն է, որը ցուցանիշներով զաբղեցնում է մշակելի հողերի 9,1 տոկոսը: Այս մթերքը երկրում նույնպես ունի իր կենտրոնացման վայրը՝ 43,0 տոկոսը կենտրոնացված է Արմավիրի մարզում: Նույն Արմավիրում է գտնվում սոխի մշակման հողատարածքների 54,2 տոկոսը:
Ողջ մշակելի հողերի 4,2 տոկոսը զբաղեցնող սխտորը առավել տարածված է Գեղարքունիքում(ընդհանուր ցուցանիշի 22.0 տոկոս), այնուհետ Լոռու մարզում(15,5 տոկոս), Շիրակում (11,9 տոկոս) եւ Արարատում (11,0 տոկոս): Արմավիրի մարզի բաժինն այս անգամ փոքր է՝ 5 տոկոս:
Որպեսզի պատկերացում կազմենք բերքի ծավալի մասին, ցանքատարածությունները բազմապատկենք անցյալ տարվա միջին բերքատվությամբ, եւ պայմանականորեն ընդունենք, որ կուրստ չկա: Այդ դեպքում կարտոֆիլի բերքը կկազմի 634 հազար տոննա, իսկ բանջարեղենն ընդհանրապես ՝ ավելի քան 825 հազար տոննա:
Բանջարեղենի շարքում բերքատվությամբ առանձնանում է լոլիկը՝ ավելի քան 261 հազար տոննա: Այնուհետ, մեծ հեռավորությամբ, հաջորդում է կաղամբը (146 հազար տոննա), ավելի քիչ մաս է կազմում ճակնդեղը (24 հազար տոննայից քիչ): Սոխի եւ սխտորի չափաբաժինը կազմում է 44 եւ 2,5 հազար տոննա, որոնց համար ակնհայտ տեղական շուկայում տեղ չկա:
Կարտոֆիլի ծավալը երկրում մեկ անձի համար տարեկան կազմում է ավելի քան 200 կգ: Այդ ցուցանիշը պետք չէ շփոթել սպառման հետ, քանի որ ստացված բերքի միայն մի մասն է օգտագործվում սեփական սպառման համար: Սակայն, այնուամենայնիվ, թվերը տպավորիչ են: Եթե դրանք իրական են: Պետք չէ մոռանալ, որ ցուցանիշները զուտ սուբյեկտիվոերն են կազմվում՝ ինչպես գյուղատնտեսների, այնպես էլ գյուղի ավագանու կողմից:
Ընդ որում արտահանողները պատրաստվում են ընդլայնել արտահանվող մշակաբույսերի տեսականին: Մեր արտահանման զարգացումն, իհարկե, բարի գործ է՝ պայմանով, եթե վաճառքի գները ձեռնտու են գյուղատնտեսներին: Իսկ թե մշակաբույսերի արտահանումը ինչպիսի ազդեցություն կունենա ներքին ապրանքագների վրա, տեղական գնորդները մոտ ապագայում կպարզեն իրենց համար:
Ալբերտ Խաչատրյան





























