Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առեւտրատնտեսական, էներգետիկ եւ հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը:

Ենթադրվում է նաեւ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների եւ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում: