Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության եւ Արարատի բաժնի ծառայողները օգոստոսի 29-ին, ժամը 13.00-ին, Ավշար գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Մեսրոպ Ի.-ի տան հողամասից հայտնաբերել են 18 կգ կանեփի մշակված 75 բույս, 1 կգ չորացված կանեփի բույսեր, տանը կից ցախանոցից՝ 200 գ կանեփի բույսի չորացված ճյուղեր, ցախանոցի ծածկաթիթեղի տակից՝ 3 փաթեթ, որոնց մեջ առկա էր կանեփի յուրահատուկ հոտով չորացված, մանրացված 3,4 գ կշռով զանգված:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























