Ոստիկանության Արարատի բաժնում  օգոստոսի 29-ին, ժամը 18.35-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ  Վեդի քաղաքի գերեզմանատուն տանող ճանապարհին զենք-զինամթերքը է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Կարաբին» տիպի հրացան, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի`  375 եւ 7,62 մմ տրամաչափի 128 փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: