Օգոստոսի 29-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է Ակնալիճ գյուղում գտնվող չգործող ձկան խանութը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ հրդեհի հետեւանքով այրվել է խանութի 150 քմ տարածքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Հրդեհի առաջացման պատճառը եւ նյութական վնասի չափը պարզվում են:
ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզի հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:




























