Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 29-ին, ժամը 15.00-ին,  Էջմիածին քաղաքի Կամոյի եւ Մաշտոցի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Մայա Դ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա օգոստոսի 28-ից հետախուզվում էր անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով: