Եվրոպական միության եւ Եվրասիական միության միջեւ ընտրությունը կկայանա ելնելով Հայաստանի շահերից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով  վերջին ժամանակներում ռուս դիվանագետների կատարած հայտարարություններից հետո, որոնց համար Հայաստանի եվրաինտեգրացումը անցանկանալի է,  Հայաստանի հեռանկարների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին:

Այն հարցին, թե ակնկալում է արդյոք նա 2013թ.-ին Վիլնյուսում Եվրամիության հետ ասոցացման համաձայանգրի վավերացումը, Աբրահամյանը պատասխանել է, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է: «Որոշումը պետք է կայացվի՝ ելնելով մեր երկրի ու մեր ժողովրդի շահերից»,- հայտարարել է Հ. Աբրահամյանը: Իր սեփական նախընտրությունների վերաբերյալ հարցին նա պատասխանել է, որ դրանք ենթարկված են Հայաստանի շահերին:

«Դրանից է կախված նաեւ իմ դիրքորոշումը, եւ որոշում կայացնելիս հենց դրանից պետք է ելնել»,- հայտարարել է խոսնակը: