Օգոստոսի 30-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի 1-ին փողոցի  արտեզյան հորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հորից դուրս են բերել 1963 թ. ծնված Խ. Ս.-ին, ով ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:

Տուժածին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել  են Արտաշատի բժշկական կենտրոն: