Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցում օգոստոսի 30-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























