«Ծածկած շուկայի» մոտ շարունակվում է շուկայի կառուցապատման դեմ բողոքի ակցիան։ Շուկայի տարածքում են «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խմբի անդամները, Նախախորհրդարանի անդամները, այլ քաղաքացիներ, ինչպես նաեւ շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանին պաշտպանող, շուկայի նախկին աշխատակիցներ ներկայացող կանայք, որոնք, ակտիվիստների համոզմամբ, իրականում, «Մալաթիա» շուկայի աշխատող կանայք են։
«Ծածկած շուկայի» մոտ կատարվող իրադարձություններին ուղիղ միացմամբ կարող եք հետեւել այստեղ։




























