Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից երեկ՝ օգոստոսի 30-ին, Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել հայտնի գործարար Բենզին Ռուբո մականվամբ 49-ամյա Ռուբեն Գալուստյանը եւ նրա թիկնազորի 3 անդամները: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Shamshyan.com -ը հայտնում է, թե նրա հետ բերման են ենթարկվել 38-ամյա Սամվել Թեւոսյանը, 27-ամյա Արա Ասատրյանը եւ 41-ամյա Նորայր Առաքելյանը: Ռ. Գալուստյանը եղել է Mercedes մակնիշի 001 ԼT 01 համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցող թիկնապահները՝ Range Rover մանկիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենայով: Վերջիններս Երեւան քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում չարամտորեն խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները այնքան ժամանակ, մինչեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից նրանց բերման են ենթարկել:

Լուսանկարները` Shamshyan.com-ի