Հեռավոր Արեւելքում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Իշայեւին կփոխարինի նախագահի օգնական Յուրի Տրուտնեւը: Իր որոշման մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է Վլադիվոստոկում՝ ջրհեղեղի հետեւանքների վերացման կապակցությամբ կայացած հանդիպման ժամանակ:

Վիկտոր Իշայեւի հրաժարականի եւ Յուրի Տրուտնեւի նշանակաման մասին լուրը պարզ երկնքում ամպրոպի ազդեցություն է թողել, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»: Վլադիմիր Պուտինն ավարտում էր Վլադիվոստոկի հանդիպման իր ելույթը: Եվ նրա վերջին խոսքը վերաբերել է հենց Իշայեւի հրաժարականին:

Ռուսաստանի նախագահն ասել է, որ այդ հրաժարականը ջրհեղեղի հետ կապ չունի: Հանդիպման ավարտից հետո լրագրողները մոտեցել են նախարարներին, նախագահի մամուլի քարտուղարին, սակայն ոչ մի մեկնաբանություն չեն ստացել: Մեկնաբանություններ չի տվել նաեւ Յուրի Տրուտնեւը: