Վրաստանը ներկայումս դիվանագիտական ներկայացուցիչներ չունի յոթ երկրներում. դեսպանների նշանակման որոշումը չի ստորագրում երկրի նախագահը: Այս մասին օգոստոսի 31-ին հայտարարել է  Վրաստանի արտգործնախարար  Մայա Փանջիկիձեն:

«Այս գործընթացը ձգվեց ինն ամիս: Հատկանշական է, որ մենք դեսպաններ չունենք Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Բուլղարիայի, Իրանի, Ուզբեկստանի եւ Էստոնիայի նման երկրներում, ինչը խոչընդոտում է մեր ներկայացուցչությունների աշխատանքին», - արտգործնախարարի խոսքերն է փոխանցում «Ինտերպրեսնյուզ»-ը: