Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 31-ին, ժամը 15.21-ին կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 35PO518 համարանիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը:

Հրշեջ–փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Բ. Խ.-ին (1980 թ.), ով տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» ԲԿ:

Ըսկ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: