Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից այսօր` օգոստոսի 31-ին, Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել «Մեկ» կահույքի սրահի համասեփականատեր Թաթուլ Մխիթարյանը եւ նրա թիկնապահները: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից:
Նա բերման է ենթարկվել, քանի որ Երեւան քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները: Թաթուլ Մխիթարյանին հիշեցվել է, որ կարելի է թիկնապահների հետ շրջել, եթե նրանք գտնվեն իր հետ` մեկ մեքենայում, ոչ թե տարբեր մեքենաներով:
Հիշեցնենք, որ երեկ էլ ոտսիկանությունը բերման էր ենթարկել «Բենզին Ռուբո» մականվամբ հայտնի գործարար, 49-ամյա Ռուբեն Գալուստյանին` իր թիկնապահների հետ:





























