Վրացի փրկարարները Մեծ Կովկասի Ուշբի լեռան վրա հայտնաբերել են խորվաթ ալպինիստ Նենադ Չուլիչի մնացորդները: Չուլիչը մահացել էր 1974թ. ձնահյուսի պատճառով: Մնացորդներն իջեցրել եւ տեղափոխել են Մեստիա քաղաք: Ուշբիի բարձրությունը 4700 մետր է ծովի մակերեւույթից:

1974թ. ձնահյուսի պատճառով զոհվել էին չորս խորվաթ ալպինիստներ: Երկու ալպինիստների դիակները հայտնաբերել էին այդ տարի, իսկ երրորդի դին գտել էր 2012թ. խորվաթական արշավախումբը:

Այս տարվա օգոստոսին տեղեկություններ էին ստացվել չորրորդ ալպինիստի դիակի վերաբերյալ, եւ վրացի փրկարարները սկսել էին որոնումները: Չուլիչի դին գտել էին Ուշբիի սառցարաններից մեկում: Նրա ինքնությունը հաստատվել է, իսկ ընտանիքին հայտնել են լուրը: