Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ընդունել է ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Բակո Սահակյանի եւ Տիգրան Սարգսյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:

Քննարկված հարցերն առնչվում էին երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաեւ մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: