Հայաստանի ԱԻՆ-ում սեպտեմբերի 1-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցում՝ «Մետեո TV»-ի մոտակայքում այրվում է անձեռոցիկի արտադրամաս:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, կապի լուսավորման ավտոմեքենա, հրշեջ-փրկարարական ջոկատից «Շեւրոլե» մակնիշի ավտոմեքենա:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 142/2 հասցեում գտնվող Ա. Ս. ԱՁ-ին պատկանող թղթի մշակման արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել ՝ ժամը 18.09-ին, մարվել՝ 18.39-ին:

Այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 35 քմ, 100 խմ թղթի թափոններ եւ ներսում գտնվող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 VO 695 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: