Արագածոտնի մարզի Արտենի գյուղում, սեպտեմբերի 1-ին ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.12-ին, մարվել` 20.30-ին: Այրվել է Մ. Սարհանգյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 61 SO 129 համարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ: