Երեւանի Քոչինյան փողոցի թիվ 1/5 հասցեի մոտ, օգոստոսի 31-ի ուշ երեկոյան, իրար են բախվել «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: