Ստամբուլի օդանավակայանի մոտ մի տղամարդ է ձերբակալվել, որն սպառնում էր գործի գցել պայթուցիկ սարքը:

Hurriyet թերթի տվյալներով՝ ազգությամբ թուրք Բելգիայի քաղաքացին բելգիական համարանիշներով ամենագնացով մոտեցել է Աթաթուրքի անվան օդանավակայանի միջազգային չվերթների մուտքին: Օդանավակայանի տարածքում նա բախվել է մի քանի այլ մեքենաների եւ կանգ առնելով միջազգային չվերթների մուտքի մոտ բղավել է, որ իր մեքենան ականապատված է եւ այսօր Ահեղ դատաստանի օրն է: Նա դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, վիրավորելով նրանցից մեկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տղամարդուն ձերբակալել եւ տեղափոխել են օդանավակայանի անվտանգության ծառայության բաժին: Մեքենայում ռումբ չի հայտնաբերվել: Ուղեւորների տարհանում չի իրականացվել:

Հետաքննություն է սկսվել: