Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի աշխատակիցներն այսօր` սեպտեմբերի 2-ին, կանխել են 23-ամյա աղջկա ինքնասպանության փորձը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Քաղաքացիները ահազանգել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն` հայտնելով, որ Կիեւյան կամրջից մի աղջիկ փորձում է նետվել: ՃՈ կառավարման կենտրոնի հերթապահները կապ են հաստատել կամրջի մոտ ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի աշխատակիցների հետ: Նրանք կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:

Ինքնասպանության փորձ կատարած անձը Լոռու մարզի 23-ամյա բնակիչ Ա. Գ.-ն է: