«Իրավունք» թերթը երեկ ԱԺ Գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի ընդմիջմանը ԲՀԿ-ական Վահագն Մասխուդյանից հետաքրքրվել է, թե որքանով է նվազել կամ աճել ձկնագողությունը. «Միշտ էլ կա ձկնագողությունը, մոնիտորինգ չեմ անցկացրել՝ աճել է, թե նվազել, բայց երբ անցնում եմ շուկաներով, դուք էլ եք անցել ու տեսել, որ կա ձուկ. Ինչի՞ մասին է խոսքը։ Եթե ուզում ենք, որ Սեւանում ձուկ լինի, վերականգնենք ձկան պաշարները, մի երեք տարի պետք է արգելվի դա, վերջ»»,- մեջբերում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Տեղադրություն




























