Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Օհանավան-Ուշի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, կան տուժածներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տ.  Բ.-ին պատկանող «ԴԱՎ» մակնիշի KZ910VT02  պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Ոստիկանության Աշտարակի բաժնից NEWS.am-ի  թղթակցին հայտնեցին, որ փրկարարները  ժամեր շարունակ աշխատելով կարողացել են մեքենայի մեջից հանել վարորդի դին: Նախնական տեղեկություններով` նա ղազախ է: