Սանկտ Պետերբուրգի Իշխանության թանգարանի տնօրեն Տատյանա Տիտովային երեք ժամ ոստիկանությունում պահելուց հետո բաց են թողել, հայտնել է թանգարանի սեփականատեր Ալեքսանդր Դոնսկոյը:
Ըստ նրա՝ Տիտովային սեպտեմբերի 3-ի առավոտյան ձերբակալել էին «առանց հիմնավորման», նաեւ՝ փաստաբան չէին տրամադրել:
Դոնսկոյի խոսքով՝ Տիտովան սեպտեմբերի 5-ին թանգարանի նախատեսված բացման ցուցահանդեսին էր նախապատրաստվում: Միաժամանակ, թանգարանի շենքը օգոստոսի 26-ի ստուգումներից հետո կնքված է մնում:
Հիշեցնենք, ոստիկանները թանգարանից քաղաքական թեմաներով մի քանի նկարներ էին տարել, այդ թվում՝ Պուտինի եւ Մեդվեդեւի կանացի ներքնազգեստով ծաղրանկարները:
Սանկտ Պետերբուրգի «Իշխանության թանգարանը» զրկվել է Պուտինի եւ Մեդվեդեւի ներքնազգեստով նկարներից
Աշխատանքների հեղինակ Կոնստանտին Ալտունինը օգոստոսի 27-ին մեկնել էր Կոպենհագեն, ավելի ուշ նա հայտնել էր Ֆրանսիայից քաղաքական ապաստան խնդրելու մասին:
Պուտինի եւ Մեդվեդեւի պատկերներով առգրավված նկարների հեղինակը հապճեպ Փարիզ է փախել
Ալեքսանդր Դոնսկոյը հայտնել է. որ ստուգման ընթացքում ակնարկել են, թե թանգարանը կփակեն: Այնուամենայնիվ թանգարանի ղեկավարությունը այն մտադիր է բացել սեպտեմբերի 5-ին՝ Սանկտ Պետերբուրգում «G20» գագաթաժողովի օրը:





























