Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի «Համզա» կոչվող հանդամասում հայտնաբերված «КС» տիպի հրանոթի 100 մմ տրամաչափի արկերի 2 մարտական գլխիկները վնասազերծվել են պայթեցման եղանակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 11.46-ին, ԱԻՆ-ում տեղեկատվություն էր ստացվել, որ Այգեհովիտ գյուղի «Համզա» կոչվող հանդամասում հայտնաբերվել է տանկի ականի մարտական գլխիկ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել սակրավորական խումբը և մարզային ոստիկանության օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է «КС» տիպի հրանոթի 100 մմ տրամաչափի արկերի 2 մարտական գլխիկ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը եւ արկերի 2 մարտական գլխիկների վնասազերծման աշխատանքների ժամանակ հերթապահություն իրականացրել:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.50-ին սակրավորները տեղում` պայթեցման եղանակով, արկերը վնասազերծել են:





























