Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային մարմիններում 2011 թ. հաշվառման են վերցվել 713,2 հազ. ՀՀ քաղաքացիներ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:

2012 թ. առաջին կիսամյակի դրությամբ հաշվառման վերցված հայերի թիվը կազմել է 156 հազար: 2012 թ. վերաբերյալ ամբողջական տվյալներ դեռեւս չկան: Հայաստանցիների 47%-ը զբաղված է շինարարությունում, 20,6%-ը՝ ծառայությունների ոլորտում, 13,7%-ը՝ տրանսպորտի եւ կապի համակարգում,  3,6%-ը՝ առեւտրում:

2012 թ. առաջին կիսամյակում 2700 հայեր ստացել են ՌԴ քաղաքացիություն, 2011 թ. նրանց թիվը 7800 էր: