Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի սեպտեմբերի 9-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. «Մ-3 Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 86-րդ կմ (Ալագյազ գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. «Մ-3 Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ (Ծիլքար գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. «Մ-3 Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 116-րդ կմ (Սպիտակ քաղաքի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համարթույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:





























