G20-ի կազմակերպչական կոմիտեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինին եւ Բարաք Օբամային կտեղավորի սեղանի տարբեր կողմերում` Սնոուդենի հետ կապված սկանդալի եւ Սիրիայում իրադրության հետ կապված երկու երկրների միջեւ լարված հարաբերությունների պատճառով:  Այս մասին գրում է «Իզվեստիան»` վկայակոչելով պետկոմիտեի ներկայացուցչին: 

Սկզբում ավանդաբար նախագահների տեղավորման երկու տաբերակ է դիտարկվել` լատինական եւ ռուսական այբուբեններին համապատասխան:

Հրատարակչությունը նշում է, որ եթե ընտրվեր ռուսականը, ապա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները պետք է նստեին գրեթե կողք կողքի: Պուտինին եւ Օբամային իրաից կբաժաներ միայն Սաուդյան Արաբիայի թագավորը, որն աջակցում է Սիրիայի իշխանությունների դեմ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունը: 

Այդ պատճառով էլ ընտրվել է «անգլիական այբուբենը», այսինքն՝ Պուտինի եւ Օբամայի միջեւ նստելու են ՀԱՀ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Հարավային Կորեայի եւ Մեծ Բրտանիայի ղեկավարները:

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է անգլերեն այբուբենի կարգով նախագահներին տեղավորելու լուրը: