Սեպտեմբերի 3-ին, ժամը 21.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին – Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 90AV077 պ/հ ավտոմեքենան բախվել է «Տրակտոր» մակնիիշի E302 պ/հ ավտոմեքենային, ինչից «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը:
Հրշեջ – փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր Բ. Շ.-ին (1992 թ.), իսկ վարորդ Վ. Գ.-ին (1991թ.), ուղեւորներ` Ս. Բ.-ին (1992 թ.) եւ Ն. Է.-ն (1992 թ.), դուրս են բերել տեղի ուժերով:
Տուժածները տեղափոխվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, այնուհետեւ` Երեւան քաղաքի «Մալաթիա» ԲԿ, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




























