Ադրբեջանցին Մոսկվայում  վնասվածքներ է հասցրել համերկրացիներին եւ բարձրահարկ շենքի պատշգամբից նետվելով ինքնասպան եղել:

1971թ. ծնված ադրբեջանցու մարմինը հայտնաբերվել է սեպտեմբերի 2-ի առավոտյան՝  շենքի շքամուտքի մոտ: Իրավապահները պարզել են, որ մահից առաջ կովկասցին դարձյալ ադրբեջանցի  երկու ընկերների հետ բնակարանում է եղել: Նրանց միջեւ վեճ է սկսվել, որի ընթացքում նա դանակով հարվածել է համերկրացիներին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Դրանից հետո տղամարդը դուրս է եկել 13-րդ հարկի իր բնակարանից, բարձրացել հրշեջ սանդուղքին  եւ ցած նետվել դրա պատշգամբից:

Տուժածներից մեկը վնասվածք ունի որովայնի շրջանում, մյուսը՝ բազմաթիվ վնասվածքներ պարանոցի, կրծքավանդակի եւ ձեռքերի շրջանում: