Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor ընկերությունը շուրջ 369 հազար մեքենա է հետ կանչում ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Եվրոպայում:
Հիբրիդային շարժիչի ինվերտորի աշխատանքի խափանումների պատճառով հետ է կանչվել 200 հազար մեքենա, որից 141 հազարը Հյուսիսային Ամերիկայում, 37 հազարը՝ Եվրոպայում եւ 15 հազարը՝ Ճապոնիայում: Դրանց շարքում է Lexus RX400h մոդելը, որն արտադրվել է 2005-ի մարտից մինչեւ 2011-ի հունիս, ինչպես նաեւ Highlander ամենագնացները, որոնք թողարկվել են 2005-ի փետրվարից մինչեւ 2007-ի մայիս:
Բացի այդ, Toyota-ն լրացուցիչ հետ կկանչի մոտ 169 հազար մեքենա՝ շարժիմի տարրերի խնդիրների պատճառով: Մասնավորապես, հետ կկանչվեն Lexus GS350-ը, Lexus IS350-ը, Lexus IS350C-ը: Ընդհանուր առմամբ, ընկերությունը Հյուսիսային Ամերիկայից հետ կկանչի 106 հազար մեքենա, Ճապոնիայից՝ 59 հազար մեքենա, հաղորդում է РБК-ն:





























