Երեւանը «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակում, «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ, մայրաքաղաքում իրականացվել է նաեւ «Գրքի բանկ - նվիրատվության տաղավար» ծրագիրը:

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում  տեղադրված տաղավարում այս տարվա ապրիլից մեկնարկած եւ օգոստոսի 31-ին ավարտված ծրագրի շրջանակում բնակիչները «Գրքի բանկի» միջոցով նվիրել են 6000-ից ավելի գեղարվեստական եւ գիտահանրամատչելի գրքեր: Հավաքված գրականությունից, համաձայն ծրագրի, շուրջ 3000-ը փոխանցվել է ՀՀ, 1000-ը՝ ԼՂՀ համայնքային գրադարաններին, 2000 գիրք էլ փոխանցվել է ՀՀ զորամասերին:  

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված ծրագիրը կլինի շարունակական եւ կդառնա հաճելի ավանդույթ: Գաղափարի նպատակն է հասարակության շրջանում ամրապնդել  գիրք նվիրելու մշակույթն ու աջակցել գրադարանների զարգացմանը: