Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով քաղաքի բոլոր վարչական շրջաններում վերսկսվել են թեժ գծերի մասին իրազեկման աշխատանքները:  Գործընթացը մեկնարկել էր գարնանից, իսկ սեպտեմբերի 1-ից շարունակվեց Շենգավիթ վարչական շրջանից: 

Կամավորների խմբերը  շրջել են տուն առ տուն եւ քաղաքացիներին բաժանել տեղեկատվական թերթիկներ, որոնցում նշված են տվյալ  վարչական շրջանում, ինչպես նաեւ քաղաքապետարանում գործող թեժ գծերի հեռախոսահամարները: Նախաձեռնության նպատակը  քաղաքապետարան-վարչական շրջան-բնակիչ կապը հնարավորին սերտ պահելն է: Այս կերպ բնակիչներին հուզող խնդիները  հասու են դառնում  ոլորտների պատասխանատուներին եւ ստանում  օպերատիվ լուծումներ: