Յուրաքանչյուր աշխատանքային օր առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 18:00-ն մայրաքաղաքի բնակիչները քաղաքապետարանին առնչվող իրենց հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանում կարող են ստանալ՝  զանգահարելով քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին:

Ըստ այդմ, օգոստոսի ամփոփ տվյալներով, Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 3595 հեռախոսազանգ: Քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 715 հարցի տրվել է համապատասխան ընթացք եւ մեկօրյա կատարման ժամկետով ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով:

Նույն ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է  411 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերին մի մասին տրվել են սպառիչ պատասխաններ, որոշ հարցերի դեպքում էլ՝ համապատասխան լուծումներ:

Բանավոր եւ գրավոր պատասխաններ են տրվել նաեւ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին  օգոստոս ամսվա քաղաքապետարանի իրավասության շրջանակում ընթացքում ստացված 196 հեռախոսազանգին: