Արագածոտնի մարզի բնակիչ Ալիկ Հասանյանը հղիացրել է Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհի Ֆ. Ու.-ին եւ հայտնվել դատարանի առջեւ: Այս մասին NEWS.am Ապարանի ընդհանուր իրվասության դատարանից:
Գործի նյութերի համաձայն՝ Ալիկ Հասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ մտնելով Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, ակնհայտ 16 տարին չլրացած Ֆ. Ու.-ի հետ, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ: Արդյունքում աղջիկը հղիացել է:
Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Որոշումն ուղարկվել է կողմերի սեպտեմբերի 4-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























