Սեպտեմբերի 5-ին, ժամը 06.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 31 SL 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիներ` 1957 թ. ծնված Ժ. Բ.-ն եւ Վ. Մ.-ն, ովքեր տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Ժ. Բ.-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Վ. Մ.-ինը` ծանր: